Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 187-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 04 բաժնի 02 խմբի 01 դասի «15. Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի» (այսուհետ` ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ 285,000,000 դրամը՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացը կանոնակարգելու մասին» N 38-Ա հրամանով հաստատված ծրագրին համապատասխան տրամադրել «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու նպատակով.

2) ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել ծրագրով նախատեսված գործառույթների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան