Basic information
Number
թիվ 125-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
20.07.2018
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
20.07.2018
Effective date
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 2018 թվականի

թիվ 125-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿՐՊԱԿ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 814 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 18-ի թիվ 28 արձանագրություն) և «Կրպակ» ՍՊԸ-ի 04.07.2018 թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. հուլիսի 20

Երևան