Գլխավոր տեղեկություն
Համար
N 1662-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2017-09.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1662-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 399-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ հոդվածներով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի 4-րդ, 6.3-րդ, 6.5.2-րդ, 7.2.3-րդ հոդվածների դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 877-Ն, 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 1683-Ա, 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1417-Ա, 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1107-Ա, 2014 թվականի մայիսի 8-ի N 506-Ա, 2015 թվականի փետրվարի 5-ի N 187-Ա, 2015 թվականի ապրիլի 2-ի N 486-Ա, 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1401-Ա, 2016 թվականի հունվարի 29-ի N 63-Ա, 2016 թվականի մայիսի 19-ի N 514-Ա, 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1054-Ա և 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1261-Ա որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով ընդունել, կոմիտեին հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1625-Ն, 2013 թվականի մարտի 28-ի N 303-Ն, 2003 թվականի հոկտեմբերի 23-ի N 1319-Ա, 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1919-Ա, 2007 թվականի փետրվարի 8-ի N 156-Ա և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1484-Ա որոշումներով «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին սեփականության իրավունքով հանձնված, վարկային և այդ ընկերությունների սեփական միջոցներով համալրված ու համայնքներից նվիրատվությամբ ստացված գույքը և իրական արժեքով վարձակալության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքին համարժեք գույքը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Երևան քաղաքում առկա, կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը՝ համաձայն N 4.1 հավելվածի:

5. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 43-Ա որոշմամբ կոմիտեին ամրացված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված ակտիվները՝ համաձայն N 4.3 հավելվածի:

6. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Երևան քաղաքում առկա, կոմիտեին ամրացված սարքավորումները և նյութերը՝ համաձայն N 4.2 հավելվածի:

7. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող Եղվարդ քաղաքի, Առինջի, Արամուսի, Բալահովտի, Գետամեջի, Զովունու, Կաթնաղբյուրի, Մայակովսկու, Մրգաշենի, Նոր Արտամետի (նախկին Արտամետի), Նոր Գեղիի, Նոր Երզնկայի, Պռոշյանի, Պտղնիի, Ջրվեժի, Գետարգելի (նախկին Ռադիոկայանի), Վերին Պտղնիի, Քանաքեռավանի, Քասախի, Ջրամբարի, Սաղմոսավանի, Արգավանդի, Բարձրաշենի, Ուշիի, Գեղանիստի, Դիտակի, Նոր Խարբերդի (նախկին Խարբերդի և Խարբերդի զոնալ կայանի փոխարեն), Ջրաշենի, Մերձավանի, Փարաքարի (նախկին Փարաքար և Թաիրով գյուղերի փոխարեն) համայնքների և Երևանի համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը՝ համաձայն N 5 հավելվածի:

8. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին հանձնել այդ ընկերությունների տնօրինման տակ գտնված մեքենասարքավորումները և այդ մեքենասարքավորումները վերագնահատված արժեքով, սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 6 հավելվածի:

9. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին հանձնել այդ ընկերությունների գրասենյակային գույքը և այդ գրասենյակային գույքը վերագնահատված արժեքով, սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 7 հավելվածի:

10. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին ամրացնել այդ ընկերություններում առկա ապրանքանյութական արժեքները և այդ ապրանքանյութական արժեքները սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 8 հավելվածի:

11. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել և կոմիտեին հանձնել Երևան քաղաքում առկա, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում չներառված, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չշահագործվող գույքը՝ համաձայն N 9 հավելվածի:

12. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված գույքն ամրացնել կոմիտեին և հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի օգտագործմանը՝ համաձայն N 10 հավելվածի:

13. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և կոմիտեին հանձնել նշված ընկերությունների տնօրինման տակ գտնված ոչ նյութական ակտիվները և այդ ոչ նյութական ակտիվներն օգտագործման իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 11 հավելվածի:

14. Լիազորել կոմիտեին և առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, ըստ անհրաժեշտության, գույքերի ցանկերը ճշգրտելու և համալրելու նպատակով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշռում առկա և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդունման-հանձնման ակտերով չընդունված ջրային համակարգերի նոր գույքերի ընդունման վերաբերյալ կազմել նոր համաձայնագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

15. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝

1) «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման վերաբերյալ.

2) սույն որոշմամբ գույքերի ընդունման-հանձնման արդյունքում «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մոտ հարկային պարտավորություններ առաջանալու դեպքում մարումներ կատարելու վերաբերյալ:

16. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու, «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում չընդգրկված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 399-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 4/1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 4/2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 4/3 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 5 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 6 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 7 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 8 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 9 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 10 

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման