«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 60018021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 580-Ն |
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ի «Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 224-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.
«2.1 Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն էլեկտրական էներգիայի բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների հաշվարկ 2018 և 2019 թվականների համար չի իրականացվում:»:
2. Որոշման 1-ին կետով հաստատված՝ հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգի՝
1) 2-րդ, 4-10-րդ կետերում «Հաշվարկային կենտրոն» բառերը` բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|