Գլխավոր տեղեկություն
Համար
N 1753-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

Հ Ր Ա Մ Ա Ն

     

11 հուլիսի 2018 թ.

N 1753-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՃՈՒՂՈՒՐՅԱՆԻՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000246 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Կարապետ Ճուղուրյանի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին ներկայացված հայտը

         

Հրամայում եմ՝

     

1. Անհատ ձեռնարկատեր Կարապետ Ճուղուրյանին (2007թ. մարտի 16-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000246 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Հերացու 2 ա տարածքից տեղափոխել ք. Երևան, Արաբկիր, Վ. Փափազյան փողոց, 15 շենք, 3 տարածք:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

        

Ա. Թորոսյան