ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի N 10-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արգիճի և Աստղաձոր գետերի հոսքի կառավարման նպատակով, նախատեսվող համանուն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարությունը բազմակողմանի գնահատելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. հունվարի 16 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Նարիմանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Դ. Ստեփանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Խ. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ |
Հ. Համբարձումյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Յու. Ջավադյան |
- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Եփրեմյան |
- «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ռ. Մինասյան |
- «Գեղարքունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Դաղբաշյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|