ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՆՈ-045-Ն ԵՎ ՆՈ-046-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և դրանց ձևերը հաստատելու մասին» ՆՈ-045-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը և դրանց ձևերը հաստատելու մասին» ՆՈ-046-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաբլոյան |
2018 թ. հունվարի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|