Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-218-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.11.2011-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1474
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) երգեցողություն՝ երկու մրցանակ.

բ) գործիքային կատարում՝ երկու մրցանակ:

(1-ին կետը խմբ. 18.11.08 ՆՀ-307-Ն, լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

2. Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

(2-րդ կետը փոփ. 18.11.08 ՆՀ-307-Ն, լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

3. Ի գիտություն ընդունել, որ

ա) անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. նոյեմբերի 30
Երևան
ՆՀ-218-Ն