Գլխավոր տեղեկություն
Համար
N 1596-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1596-Ա

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև 2017 թվականին պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետութան կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդի համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքի Արտավազիկ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի խճանկարների, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատի համայնքի Թարգմանչաց եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկի համայնքի Մեծամորի սրբարանների, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքի (Քոբայր ե/գ կայարանի) Քոբայրավանքի սեղանատան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի Սանահինի վանքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի Սբ Գևորգ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշի համայնքի Գոշավանքի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-1», «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-3», «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-4», «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-5», նշված հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N «ՀՀՄՆ-ՊԸԾՁԲ-17/41» և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի գծով ֆինանսավորումներն իրականացնել 2017 թվականի ընթացքում` պայմանագրերով նախատեսված գումարների 95 տոկոսի չափով կանխավճարի տրամադրմամբ և 2017 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակներում:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան