Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 6-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

 1. Հաստատել ՝

 1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-161-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-161-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

 2) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-162-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-162-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2018 թ. հունվարի 11

Երևան

 

 

Հավելված N 1 
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 11-ի N 6-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազորված մարմին նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-161-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված

2.

«Էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը և էլեկտրոնային գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-161-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված

3.

«Այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-161-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 11-ի N 6-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի
3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-162-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված

2.

«Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազորված մարմին նշանակելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-162-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդված

3.

«Այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցա-մատյաններում պահվող տեղեկությունները առցանց տրամադրելու վճարի չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության
 աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. մարտի
 3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 25-ի ՀՕ-162-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան