Գլխավոր տեղեկություն
Համար
N 1741-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.21/13(1371) Հոդ.163
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1741-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 23 աղյուսակում «Ծրագիրն իրականացնող պետական կառավարման մարմնի և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները» սյունակում` «Գումարը» սյունակում նշված 155,294.7 թվային ցուցանիշի դիմաց համապատասխան տողում լրացնել հետևյալ բառերը. «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 2-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Ա. Ներքին աղբյուրներ- ընդամենը» և «2.6. Այլ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բ. Արտաքին աղբյուրներ- ընդամենը» և «2.4. Այլ» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 14-Ն որոշման՝

ա. N 2 հավելվածի աղյուսակում «Ա. Արտաքին աղբյուրներ - ընդամենը» և «2.4. Այլ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը» և «2.6. Այլ» բառերով,

բ. N 7 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 17-Ն որոշման`

ա. վերնագրում «փոփոխություններ կատարելու մասին» բառերը փոխարինել «փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» բառերով,

բ. 1-ին կետում «կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների» բառերով,

գ. որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն սույն որոշման N 9 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 35-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում, N 6 հավելվածի N 1 աղյուսակի վերնագրում, NN 6 և 7 հավելվածների NN 1 և 2 աղյուսակներում և N 8 հավելվածի աղյուսակում ծրագրի անվանումը «Հանքարդյունաբերության» բառից առաջ լրացնել «Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող» բառերով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 221-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում «Տրանսպորտային սարքավորումներ» և «Վարչական սարքավորումներ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վարչական սարքավորումներ» և «Տրանսպորտային սարքավորումներ» բառերով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. կանանց ազդեցության և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության խթանում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 410-Ն որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակներում «51 դասընթացավարների վերապատրաստում, կանանց ազդեցության և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության խթանում» բառերը փոխարինել «81. Դասընթացավարների վերապատրաստում, կանանց ազդեցության և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության խթանում» բառերով.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 562-Ն որոշման N 5 հավելվածը լրացնել նոր N 2 աղյուսակով՝ համաձայն սույն որոշման N 10 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 596-Ն որոշման NN 5, 6 և 7 հավելվածներում 06 բաժնի 03 խմբի 01 դասում «12. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակության ապահովման դրամաշնորհային ծրագիր» բառերը փոխարինել «12. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակականության ապահովման դրամաշնորհային ծրագիր» բառերով.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գնման պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 442-ՆԳ որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 673-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 11 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 1137-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 12 հավելվածի.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1230-Ն որոշման N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում և N 7 հավելվածում «08. «Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» դրամաշնորհային ծրագիր» բառերը փոխարինել «20. «Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» դրամաշնորհային ծրագիր» բառերով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1277-Ն որոշման 1-ին կետում «Ներքին տոկոսավճարներ» բառերը փոխարինել «Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ» բառերով.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1293-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «28,369.3» թիվը փոխարինել «28,369.2» թվով.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1405-Ն որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակներում և N 6 հավելվածում «11. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» բառերը փոխարինել «12. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» բառերով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1606-Ն որոշման՝

ա. վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում,» բառերը,

բ. 1-ին կետից հանել ««Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և» բառերը, «NN 1, 5 և 11 հավելվածներում» բառերը փոխարինել «N 11 հավելվածում» բառերով, իսկ «NN 1, 2, և 3 հավելվածների» բառերը՝ «հավելվածի» բառով,

գ. NN 1 և 2 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,

դ. N 3 հավելվածում «Հավելված N 3» բառերը փոխարինել «Հավելված» բառով.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1618-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն» բառերը փոխարինել «Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2017 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.

2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:

5. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման (այսուհետ, սույն կետում` N 1313-Ն որոշման) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, N 1313-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել N 1313-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

   
2018 թ. փետրվարի 15
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 19-ի N 17-Ն որոշման»

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 562-Ն որոշման»

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 15-ի N 673-Ն որոշման»

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1137-Ն որոշման»

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1741-Ն որոշման