Basic information
Number
N 991-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.07.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.07.2018
Effective date
21.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2018 թվականի N 991-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ 2018 թվականի հուլիսի 17-18-ը Վրաստան գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Աֆրիկյանի գործուղման հետ կապված օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը (2018 թվականի հուլիսի 16-20-ը)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի, իսկ ճանապարհածախսը (մեկ տրանսպորտային միջոցի վառելիք)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համապատասխան միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 20-ի N 991-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Զեյնալյան

- ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Մ. Մինասյան

- ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ

 

Ք. Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

 

Լ. Աֆրիկյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար (2018 թվականի հուլիսի 16-20-ը ներառյալ)

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան