Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2018 թվականի N 228-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի օտարման պայմանների շուրջ «Քվադրատում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից բանակցելու նպատակով` ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` «Քվադրատում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի օտարման պայմանների շուրջ բանակցությունների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նշված անշարժ գույքի օտարման պայմանների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. մարտի 7
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 7-ի N 228
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

   
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
   
Ա. Խաչատուրյան

- ՀՀ վարչապետի խորհրդական, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

   
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   
Կ. Թամազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   
Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   

Ա. Բադալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
   

Վ. Աբրահամյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան