Գլխավոր տեղեկություն
Համար
N 1564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.15/77(1352).1 Հոդ.1261.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1564-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 7-ի N 1564-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ՕՏԱՐՈՒՄՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

 

Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը

Անվանումը

1

2

7103

ագաթ (բոլոր գույները)

7103

ագաթ՝ ժապավենաձև

7103

ագաթ՝ հրակարմիր

7103

ագաթ՝ մամռագույն, պրազեմ

7103

ազուրիտ

7103

ալբիտ, ժադեի

7103

ալեքսանդրիտ

7103

ալեքսանդրիտային կատվի աչք

7104

ալեքսանդրիտ՝ արհեստական

7102

ալմաստ՝ բնական, չմշակված կամ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված, այդ թվում`

7102 10

ալմաստ՝ չտեսակավորված ալմաստ՝ արդյունաբերական

7102 21

ալմաստ՝ չմշակված կամ կտրված կամ ճեղքված`
ենթակա սկզբնական վերամշակման

7102 29

այլ տեսակի ալմաստներ, ալմաստներ ոչ արդյունաբերական

7102 31

ալմաստ՝ չմշակված կամ կտրված կամ ճեղքված`
ենթակա սկզբնական վերամշակման

7102 39

այլ տեսակի ալմաստներ

7104

ալմաստ՝ արհեստական

7103

ակվամարին

7103

ամետիստ

7103

ամետրին

7103

անդալուզիտ

7103

ամազոնիտ

7103

ապատիտ (բոլոր գույները)

7103

աստղանախշ ռուբին

7103

արևակն (օպալ) (տարբեր գույների)

7103

արևային քար

7103

բերիլլ (բոլոր գույները)

7103

գելիոտրոպ, արնագույն յաշմա

7103

գեմատիտ, արնագույն

7103

գիդենիտ

7103

գոշենիտ

7103

դամբուրիտ

7103

դիոպսիդ

7103

զմրուխտ (կանաչ գույն-Cr)

7104

զմրուխտ՝ արհեստական

7103

էնստատիտ-գիպերստեն

7103

էվկլազ

7103

էպիդոտ

7103

ժադեիտ, ժադ

7103

լաբրադորիտ

7103

լազուլիտ

7103

լազուրիտ

7103

լեռնային բյուրեղապակի

7103

խլորմելանիտ

7103

խրիզոկոլլա

7103

խրիզոպրազ

7103

կալցիտ

7103

կասսիտերիտ

7103

կարնեոլ

7103

կվարց՝ շագանակագույն

7103

կվարց՝ կանաչ, պրազիոլիտ

7103

կվարց՝ վարդագույն

7103

կվարց՝ ծխագույն

7103

կվարց-ավանտյուրին

7103

կվարց՝ երկնագույն

7103

կվարցային կատվի աչք

7103

կվարցային բազեի աչք

7103

կվարցային վագրի աչք

7103

կվարց՝ մանուշակագույն

7104

կվարց՝ արհեստական

7103

կոռնեռուպին

7103

կորդիերիտ

7103

կորունդ

7103

կորունդ՝ արհեստական (տարբեր գույները)

7104

կուբիկ ցիրկոնիում

7103

կունցիտ

7103

հասպիս (յաշմա)

7103

մալաքիտ

7101

մարգարիտ՝ ծովային

7101

մարգարիտ՝ քաղցրահամ ջրի

7101

մարգարիտ՝ ծովային, կուլտիվացված

7101

մարգարիտ՝ քաղցրահամ ջրի, կուլտիվացված

7103

մաու-սիտ-սիտ

7103

մորիոն

7104

մուասանիտ

7103

նեֆրիտ

7103

նռնաքար, ալմանդին

7103

նռնաքար, ռոդոլիտ

7103

նռնաքար, անդրադիտ

7103

նռնաքար, դեմանտոիդ

7103

նռնաքար, մելանիտ

7103

նռնաքար, գրոսուլյար (տարբեր գույների)

7103

նռնաքար, քրոմգրոսուլյար

7103

նռնաքար, գեսոնիտ

7104

նռնաքար, պիրոպ

7103

նռնաքար, սպեսարտին

7104

նռնաքար, ուվարովիտ

7103

նռնաքար՝ արհեստական

7103

շափյուղա (սապֆիր)

7103

շափյուղա՝ աստղաթրաշ

7103

շափյուղա՝ սև, աստղաթրաշ

7103

շափյուղա կամ կորունդ` գույնի նշումով

7103

շափյուղային կատվի աչք

7103

շպինել (բոլոր գույները)

7104

շպինել՝ արհեստական

7103

չարոիտ

7103

պադպարաջա (նարնջագույն)

7103

պիրիտ (մարկազիտ)

7103

ռոդոնիտ

7103

ռոդոխրոզիտ

7103

սարդօնիքս

7103

սերպենտին

7103

սկապոլիտ

7103

սմիթսոնիտ

7103

սպաթ՝ ավանտյուրինային

7103

սպոդումեն (բոլոր գույները)

7103

սուտակ (ռուբին)

7103

սֆեն, տիտանիտ

7103

տանզանիտ

7103

տիսանիտ

7103

տսավոլիտ, տսավորիտ

7103

տոպազ (բոլոր գույները)

7103

տուլիտ

7103

տուրմալին (բոլոր գույները)

7103

ցիտրին (դեղին կվարց)

7103

ցիրկոն (բոլոր գույները)

7103

ցոիզիտ (բոլոր գույները)

7103

փիրուզ

7103

քաղքեդոն

7103

քրիզոբերիլ

7103

քրիզոբերիլային կատվի աչք, ցիմոֆան

7103

օբսիդիան (հրաբխային ապակի)

7103

օլիվին, պերիդոտ, քրիզոլիտ

7103

օնիքս

7103

օրտոկլազ (ադուլյար, լուսնաքար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան