ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 հունիսի 2014 թ. |
N 190-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 563-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.02.17 N 672-Ն, 26.12.17 N 90-Ն)
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի 1-ին կետին և 3-րդ մասին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 26.12.17 N 90-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 26.12.17 N 90-Ն)
3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ `
«4) Վճարովի ավտոկայանատեղերում նախատեսել առանձին հատվածներ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նշված ավտոտրանսպորտային միջոցների համար փողոցների յուրաքանաչյուր ուղղության վրա և հրապարակներում, որտեղ սույն կարգին համապատասխան կազմակերպվում է վճարովի ավտոկայանատեղեր, նախատեսել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող առնվազն 1 (մեկ) ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված»:
2) որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետը «Վճարովի ծառայություններ» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված հատվածներում` «Հաշմանդամներ»» բառը:
4. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» N 563-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«4) ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքում տեղադրված վճարումների ընդունման տերմինալների միջոցով: Ընդ որում` յուրաքանչյուր ավտոկայանատեղի համար վճարումների ընդունման տերմինալի տեղը սահմանում է Երևանի քաղաքապետը:»:
(4-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)
4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 89-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի գ/ պարբերությունում «5 րոպե» և «5 րոպեից» բառերը փոխարինել համապատասխանաբար «15 րոպե» և «15 րոպեից» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.12.2017, N 90-Ն | 08.01.2018, N 190-Ն | |
14.02.2017, N 672-Ն | 06.03.2017, N 190-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|