Basic information
Number
N 867-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 15.08.2018
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.08.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.08.2018
Effective date
16.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 867-Լ

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածով և 8.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված` այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ եզրակացությունների հիման վրա որոշում կայացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

2. Սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 9

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation