ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2017 թվականի N 1550-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 209»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 210»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 211»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 212»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 213»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|