Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.12.29/12(97) Հոդ.27
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2017թ.

Երևան

 N 89-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 156-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 224-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 521-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 90-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո, շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտի փաստագրումն ավարտական ակտով ձևակերպման համար՝

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ.

4) Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`

ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

բ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 /երկու հարյուր հիսուն/ դրամ.

գ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 /հիսուն/ դրամ.

5) Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.

6) Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

7) Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

ա. կենցաղային աղբի համար, բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 /երկու հարյուր/ դրամ,

բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ.

8) Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ.

9) Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

բ. ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար.

10) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ.

11) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 17500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

գ. երգեցողության ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

դ. պարարվեստի ուսուցում՝ 13000 /տասներեք հազար/ դրամ.

ե. կերպարվեստի ուսուցում՝ 9000 /ինը հազար/ դրամ.

զ. թատերարվեստի ուսուցում՝ 8000/ութ հազար/ դրամ.

է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով.

12) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.

13) Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

բ. ժամը 24.00-ից (00.00-ից) մինչև 09.00-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19.00-ից մինչև 09.00-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).

14) Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

ա. այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

● մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

● մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

բ. առանց այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակման ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

● մեկ ամսվա համար` 20000 /քսան հազար/ դրամ.

● մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 80000 /ութսուն հազար/ դրամ.

գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար`

● յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

● յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

● մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

● մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

● մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.

15) հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

16) Երևանի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ.

17) Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

18) Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ։

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 15-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2018 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը և 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի «Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի հունիսի 18-ի N 120-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 156-Ն, 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն, 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N 521-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի N 536-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան