Basic information
Number
N 612-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.05.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.662
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.04.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.05.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.05.2004
Effective date
27.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 612-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2002-2003 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունների գծով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 266700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուին փաստացի վճարելու, իսկ 66700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուից պահված ավելացված արժեքի հարկը և եկամտահարկը վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

2. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրին ու Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2003-2004 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագրին` դրանց հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`

ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն ու Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2003-2004 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունները և ապահովել պայմանագրերի ֆինանսավորումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 7
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation