Basic information
Number
N 607-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.05.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.656
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.04.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.05.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.05.2004
Effective date
29.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 607-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՄԲԱԿԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բամբակաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.55 հեկտար հողերը փոխադրել`

ա) 1,2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

բ) 0,35 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 607-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՄԲԱԿԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բամբակաշատի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում՝

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

այլ հողեր

2004 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

 

 

 

 

 

 

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

1,2

1,2

 

 

 

 

Հ

 

 

 

 

 

 

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

0,35

 

 

 

 

0,35

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

 

 

 

 

 

 

Ջրային հողեր

Ջ

 

 

 

 

 

 

Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

 

 

 

 

 

 

Հատուկ նշանակության հողեր

ՀՆ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

1,55

1,2

 

 

 

0,35