Գլխավոր տեղեկություն
Համար
N 1610-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.12.27/2(39) Հոդ.1270.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1610-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Արտավանի և Սարավանի համայնքների հարակից տարածքում 2017 թվականի օգոստոսի 10-16-ը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմի» կոչվող տարածքում 2017 թվականի օգոստոսի 12-21-ը բռնկված անտառային հրդեհաշիջման աշխատանքների կատարման ժամանակ փրկարար ծառայողներին հատկացվող հանդերձանքի, սննդամթերքի և տրանսպորտային միջոցների՝ վառելանյութի, շարքից դուրս եկած տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 38,602.3 հազ. դրամ, որից՝

1) 5040.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.

2) 25877,5 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով.

3) 4605.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով.

4) 3079,8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման N 3 հավելվածում նշված ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով նույն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(3-րդ կետը խմբ. 21.12.17 N 1653-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1610-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1610-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1610-Ն որոշման