Գլխավոր տեղեկություն
Համար
N 1667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2017.12.27/2(39) Հոդ.1283
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1667-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը 4.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.8-րդ կետով.

«4.8. Սույն որոշման 4.7-րդ կետում նշված պայմանը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա:».

2) որոշման 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Սահմանել, որ 2017 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն:».

3) որոշման 7-րդ կետն «ավարտը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումների:» բառերով.

4) որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Սույն որոշման 7-րդ կետում նշված բացառության դեպքում շահառուն պետք է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի՝ ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար:».

5) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝

1) ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններից Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին վերադարձած դիվանագետների, հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց համար սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից.

2) մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում զինծառայողների վրա՝ մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելու դեպքում, բացառությամբ հանրապետական գործադիր մարմնի փոփոխության (օրինակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) դեպքի:».

6) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 6-րդ ենթակետը «մետրոպոլիտենի» բառից հետո լրացնել «հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող» բառերով,

բ. 6-րդ կետում «Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար» բառերը փոխարինել «Սոցիալական փաթեթի գումարն իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն առաջին անգամ սոցիալական փաթեթի հաշիվ բացելու, ինչպես նաև սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերով նախատեսված կարգով այլ բանկում սոցիալական փաթեթի հաշիվ բացելու դեպքերում» բառերով,

գ. 7-րդ կետում «կարգի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 7.1-ին և 8.1-ին կետերով նախատեսված դեպքերի» բառերով,

դ. 8-րդ կետից հանել «2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:» նախադասությունը,

ե. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,

զ. 11-րդ կետում «շարունակվում են փոխանցվել» բառերը փոխարինել «միանվագ փոխանցվում են» բառերով,

է. 12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում մինչև աշխատանքից ազատման կամ այլ համապատասխան հրաման արձակելը սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումն աշխատողից կամ, դրա անհնարինության դեպքում, բանկից ստանում է տեղեկանք.»,

ը. 12.1-ին կետն «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «շահառուից» բառով,

թ. հավելվածի ձևից հանել «20____ թվականի» բառերը.

7) որոշման N 2 հավելվածում՝

ա. N 2 ձևի 1-ին կետը «համապատասխանում են» և «հրապարակված են» բառերից հետո լրացնել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ» բառերով,

բ. N 2 ձևի 4-րդ կետը «տրամադրված՝» բառից հետո լրացնել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ» բառերով,

գ. N 2.1 ձևի վերնագիրը և տեքստն «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերից առաջ լրացնել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ» բառերով,

դ. N 4 ձևում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերով.

8) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 2.4.13-րդ կետը.

9) որոշման N 6 հավելվածի 9-րդ կետում «կարգի 9-րդ» բառերը փոխարինել «ընթացակարգի 8-րդ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 21

Երևան