Գլխավոր տեղեկություն
Համար
N 1654-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.01.17/2(605).1 Հոդ.1279.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1654-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «877,122.3 հազ. դրամ» բառերը փոխարինել «875,046.3 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «114,274.3 հազ. դրամ» բառերը փոխարինել «112,198.3 հազ. դրամ» բառերով.

3) N 3 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 571-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,735,651.8 հազ. դրամ» բառերը փոխարինել «1,734,403.8 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «83,025.6 հազ. դրամ» բառերը փոխարինել «81,777.6 հազ. դրամ» բառերով.

3) N 3 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «722,607.7 հազ. դրամ» բառերը փոխարինել «725,931.7 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «203,331.7 հազ. դրամ» բառերը փոխարինել «206,655.7 հազ. դրամ» բառերով.

3) N 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:

5. Սահմանել, որ`

1) սույն որոշման վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթը՝ շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացնելու մասով.

2) սույն որոշման վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված դրույթը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1654-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(2,076.0)

 

այդ թվում՝

 

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(2,076.0)

 

որից`

 

1.5.

Մուսալեռ համայնքի մարզադահլիճի վերանորոգում

(2,076.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1654-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(1,248.0)

 

այդ թվում՝

 

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(1,248.0)

 

որից`

 

1.3.

Պտղունքի համայնքի դպրոցի արհեստանոցի և կաթսայատան շենքերի քանդում, տարածքի մաքրում

(1,248.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1654-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

3,324.0

 

այդ թվում՝

 

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

3,324.0

 

որից`

 

1.8.

Մարզպետարանի շենքի ջեռուցման համակարգի վերանորոգում

3,324.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1654-Ն որոշման

 
 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1654-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան