Գլխավոր տեղեկություն
Համար
N 1552-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1552-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 30-ի N 1552-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման

երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8451

P4ADD 2200 ավտոմատ կտոր փռող մեքենա/մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

հատ

1

Թուրքիա/Թուրքիա

6.193.600

2.

8451

K25A կտոր փռելու սեղան օդով/մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

կգ

2450

Թուրքիա/Թուրքիա

4.546.220

3.

8451

Փոխանցող սեղան/մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

կգ

110

Թուրքիա/Թուրքիա

176.400

4.

8451

Կտորի քանդելու և հանգստանալու մեքենա/մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

հատ

1

Թուրքիա/Թուրքիա

752.150

5.

8451

K40 լիկռա կտորը հանգստացնելու պահարան/մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

կգ

100

Թուրքիա/Թուրքիա

91.630

Ընդամենը

11.760.000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան