Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.01.10/1(604).1 Հոդ.1279.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.

«ժ) Ճանապարհային ոստիկանության կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարչական պատասխանատվության ենթարկված՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով օտարերկրացի համարվող անձանց տվյալները (վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի համարը, դրա կայացման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտով նշանակված տուգանքի չափը, վարչական ակտի կարգավիճակը, իրավախախտման կատարման վայրը, վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սահմանահատման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տրանսպորտային միջոցի համարանիշը)` վարչական ակտը կայացնելու կամ վարչական ակտի կարգավիճակը փոխվելու պահին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան