Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 286-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.07/3(606).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.12.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 դեկտեմբերի 2017 թ.

թիվ 286-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՋԱՅՆԹ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 807 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետը 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 59 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «Ջայնթ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետը սկսած 08.10.2016 թ-ից մինչև 19.12.2017 թ-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել («ՋԱՅՆԹ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Արման Շախբազյանի, 08.10.2016 թ-ի հայտարարությամբ Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացրել, ավելին՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի հաշվետվությունները, որոնք պարտադիր են ներկայացման գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 184-Ա որոշմամբ «Ջայնթ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 807 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան