Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.22
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թ.

թիվ 301-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել և բարենպաստ պայմաններ ստեղծել էլեկտրոնային առևտրի զարգացման և անկանխիկ վճարումների համար,

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ե» ենթակետերով և 20-րդ հոդվածի «ե» և «իդ» ենթակետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգի» (այսուհետ՝ Կարգ) 17-րդ կետը «պետք է պահվեն փակ ծրարներով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«ՊԻՆ կոդը փակ ծրարով քարտապանին տրամադրելու պահանջը համարվում է բավարարված, եթե այն քարտապանին տրամադրվել է էլեկտրոնային եղանակով վերջինիս կողմից նշված հեռախոսին/հեռախոսահամարին (օրինակ՝ էս էմ էս ուղարկելու միջոցով) կամ էլեկտրոնային փոստին՝ ժամանակավոր ՊԻՆ կոդ տրամադրելու միջոցով (քարտապանի կողմից ինքնուրույն նոր ՊԻՆ կոդ ձևավորելու նպատակով)՝ ապահովելով անվտանգության պատշաճ մեխանիզմներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան