Basic information
Number
N 458-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (02.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հոդ.173
Enactment organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
25.07.2018
Signing organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
25.07.2018
Effective date
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

25 հուլիսի 2018 թ.

N 458-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

 Դ. Անանյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի հուլիսի 25-ի

N 458-Ն հրամանի

 

Ձև

 

ՀայտարարՈՒԹՅՈՒՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն և մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված արժեքի հարկ վճարող:

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր)

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`

_________ _______________________ 2018 թվական

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation