ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 03.11.11 ՆՀ-296-Ն)
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ համամասնությամբ`
ա) արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 30.11.05 ՆՀ-219-Ն)
գ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
(1-ին կետը փոփ. 30.11.05 ՆՀ-219-Ն, լրաց., խմբ. 03.11.11 ՆՀ-296-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
(2-րդ կետը լրաց. 03.11.11 ՆՀ-296-Ն)
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՆՀ-219-Ն