ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2017 թվականի N 1488-Ա
ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԿԱՌԼԵՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական թվային պորտալ դեպի ապագա՝ գլխավոր նախագիծ և կառուցում» թեմայով խորհրդակցությանը և «Տրանսպորտային շաբաթ - 2017» ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-8-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի օգնական Կառլեն Նավասարդյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|