Գլխավոր տեղեկություն
Համար
N 1506-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1240
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2017 թվականի N 1506-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածներին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» (պետական գրանցման համարը՝ 286.120.04110) և «Հանրապետություն» (պետական գրանցման համարը՝ 286.120.04170) փակ բաժնետիրական ընկերությունները՝ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 273.120.02251) միացնելու ձևով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա N 2ա հասցեում գտնվող շենքի 9-րդ հարկից «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 183,7 քառ. մետր մակերեսով տարածքի և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող նշված շենքի 13-րդ և 14-րդ հարկերից 496,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի անհատույց օգտագործման N 132/0013 և N 168/0013 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 74 որոշման 1-ին կետի «գ» պարբերությամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

4. Սահմանել, որ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությունն իրեն միացող ընկերությունների իրավահաջորդն է, և նրան են անցնում միացած «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություններից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

5. Առաջարկել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունների միացման մասին պայմանագրերի և փոխանցման ակտերի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը:

6. Առաջարկել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին ապահովել՝

1) «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը՝ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին.

3) սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքներին համապատասխան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և կանոնադրության փոփոխության հաստատումը:

7. Սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն:

8. Սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված գործառույթների իրականացման համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին:

9. Սահմանել, որ «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունների, այդ թվում՝ անվանափոխության պետական գրանցման գործընթացն իրականացվելու է «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 9-ի N 1506-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների

 

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

50 տոկոս բաժնետոմս

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

25 տոկոս բաժնետոմս

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

25 տոկոս բաժնետոմս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան