«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2001թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2001 թվականի N 1015
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծել քրեակատարողական ծառայություն՝ 2413 հաստիքային միավորով։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և դրան ենթակա հիմնարկները։
(1-ին կետը փոփ. 28.11.02 N 1874-Ն, 07.12.06 N 1782-Ն, 18.01.07 N 56-Ն, 21.06.07 N 767-Ն, 25.01.08 N 55-Ն, 31.07.08 N 822-Ն, 19.05.09 N 534-Ն, 14.04.11 N 374-Ն, 24.12.15 N 1516-Ն)
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընդգրկել մինչև 95 պայմանագրային աշխատողի` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը սույն որոշման 1-ին կետով սահմանված թվաքանակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:
(1.1-ին կետը լրաց. 15.05.14 N 514-Ն, փոփ. 24.12.15 N 1516-Ն, 14.12.17 N 1598-Ն)
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հիմնարկ է, որը հանդիսանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը։
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչությանը ենթակա հաստատությունները վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ենթակայությամբ համապատասխանաբար՝
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի,
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի,
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի,
դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի,
ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի,
զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի,
է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի,
ը) (ենթակետն ուժը կորցրել է 23.04.14 N 441-Ն)
թ) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.04 N 1815-Ն)
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.07 N 767-Ն),
ժա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի,
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.04 N 1815-Ն)
ժգ) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.10 N 252-Ն)
ժդ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի,
ժե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի,
ժզ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի:
(3-րդ կետը փոփ., լրաց. 21.06.07 N 767-Ն, փոփ. 18.03.10 N 252-Ն, 23.04.14 N 441-Ն)
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կանոնադրություններն ու հաստիքային ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(4-րդ կետը փոփ. 20.04.06 N 505-Ն)
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝
ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և սույն որոշման 3-րդ կետում նշված քրեակատարողական հիմնարկների կանոնադրությունները և հաստիքային ցուցակները.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, ինչպես նաև դրան ենթակա հաստատությունների գույքն ընդունելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, ինչպես նաև դրան ենթակա հաստատությունների գույքը հանձնելու նպատակով ստեղծել հանձնող հանձնաժողով.
բ) երկամսյա ժամկետում, յուրաքանչյուր հիմնարկի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, այնուհետև՝ ենթակա հաստատությունների գործունեությունը:
7. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն քրեակատարողական ծառայողներին թույլատրել կրել, պահել և օրենքով սահմանված կարգով գործածել զենք:
8. Քրեակատարողական ծառայողների՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական սպասարկումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության համակարգի գործունեությունը բարելավելու միջոցառումների մասին» N 221 որոշման 1-ին և 3-րդ կետերը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|