Basic information
Number
N 449-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (26.07.2018-12.12.2019)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.04.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
27.04.2018
Effective date
28.04.2018
Interrupt date
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

27 ապրիլի 2018 թվականի N 449-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն՝ վեր հանելով ընդերքօգտագործող կազմակեպություններին (հատկապես մետաղական հանածոների ոլորտում) տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները:

(2-րդ կետը փոփ. 25.07.18 N 1015-Ա)

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:

(3-րդ կետը լրաց. 25.07.18 N 1015-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 27

Երևան

  

  

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

ապրիլի 27-ի N 449-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

   

Ա. Այվազյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)

Մ. Բադալյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Ա. Գիլոյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Մանուկյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ

Գ. Հովսեփյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ

(հավելվածը փոփ., լրաց. 25.07.18 N 1015-Ա)

      

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան