Գլխավոր տեղեկություն
Համար
N 1691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.28/82(1357) Հոդ.1290
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1691-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող են կազմակերպվել`

1) բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման միջոցով.

2) ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման միջոցով, որի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով ֆինանսավորվող` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող բժշկական օգնության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ» բառերը փոխարինել «: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով ֆինանսավորվող` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող բժշկական օգնության գները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ» բառերով.

3) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ,» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետը.

5) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետը.

6) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը.

7) որոշման N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 9-րդ ենթակետը «կազմակերպությունների կողմից» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առողջապահական համակարգով» բառերով,

բ. 2-րդ կետի 11-րդ ենթակետում «տվյալների շտեմարանում» բառերը փոխարինել «էլեկտրոնային առողջապահության համակարգում» բառերով,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) էլեկտրոնային առողջապահության համակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության համաձայն ներդրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարվող էլեկտրոնային համակարգ:»,

դ. 4-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպության կողմից նախորդ տարում կատարված աշխատանքներում պատվիրատուի կողմից հայտնաբերված չհիմնավորված ծավալները (եթե դրանք հաշվի են առնված պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշներում) կարող են հաշվի առնվել հայտնաբերման տարվան հաջորդող տարվա պայմանագրային գումարների հաշվարկման ժամանակ,»,

ե. 4-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով:» նախադասությունը,

զ. 4-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «(համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)» բառերը,

է. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ֆինանսավորվող» բառը փոխարինել «հաշվարկվող» բառով,

ը. 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «չֆինանսավորվող» բառը փոխարինել «չհաշվարկվող» բառով,

թ. 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պայմանագրային գումարների հաշվարկման համար ըստ կազմակերպությունների գրանցված բնակիչների թվի վերաբերյալ տվյալների համար հիմք է ընդունվում էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա՝ գրանցված բնակիչների թիվը.»,

ժ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առանձին նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ, շտապ բժշկական օգնության ծառայություններ, հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ծառայություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների առանձին տեսակներ իրականացնող արտահիվանդանոցային կազմակերպությունների սպասարկման տարածքների առանձնահատկությունները բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայությունների համար հաստատվում են նախարարի կողմից.»,

ժա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 4-րդ ենթակետը,

ժբ. 6-րդ կետն «ապահովելու նպատակով,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև» բառերով,

ժգ. 6-րդ կետում «և Երևանից» բառերը փոխարինել «, ինչպես նաև Երևանից» բառերով,

ժդ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կազմակերպությունը ֆինանսավորվում է պատվիրատուի կողմից` բյուջեների կատարման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում առանձին ծրագրերով նախատեսվում է կանխավճար՝ առավելագույնը պայմանագրային գումարի 13 տոկոսի չափով: Սկսած տվյալ տարվա մարտ ամսվանից՝ բժշկական կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքների ծավալի չափով, սակայն ոչ ավելի, քան պայմանագրերով սահմանված ֆինանսավորման չափաքանակները: Ելնելով բժշկական կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար սահմանված կարգով հաշվարկված տարեկան պայմանագրային գումարների շրջանակներում կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ:»,

ժե. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգիր կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում (այսուհետ` հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություններ) մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների (այսուհետ` ուղեգրող հանձնաժողով) կողմից: Երևան քաղաքում հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունների և ուղեգրող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:»,

ժզ. 9-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ և 9.5-րդ կետերով.

«9.1. Ուղեգրող հանձնաժողովի ձևավորման և գործունեության աշխատակարգը հաստատում է հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպության հիմնադրի անունից հանդես եկող մարմնի ղեկավարը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը՝ նախարարի անհատական հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի հիման վրա, որով առնվազն պետք է ներկայացվեն քաղաքացիների դիմումների ընդունման, հերթագրման, քննարկման, որոշումների ընդունման, ինչպես նաև ուղեգրի տրամադրման, դիմումի մերժման, քաղաքացիներին իրազեկման հիմքերը և ընթացակարգերը։ Նախարարը մեթոդական ուղեցույցն ընդունում (փոփոխում) է` նախապես այն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ կարծիքի:

9.2. Ուղեգրող հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում:

9.3. Նախարարը հաստատում է յուրաքանչյուր տարվա համար ուղեգրող հանձնաժողովին տրամադրվող քվոտաների քանակը (տարբերակված՝ ըստ հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների և հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների) և առավելագույն գումարի չափաքանակը` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի 0,75 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 300,0 մլն դրամը: Ընդ որում, ուղեգրող հանձնաժողովի կողմից ուղեգրերը տրամադրվում են հաստատված քվոտաների քանակի շրջանակներում, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր ուղեգրող հանձնաժողովի համար հաստատված առավելագույն գումարը: Նախարարը քվոտաների 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամը, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ձևավորել հանձնաժողով, որի ձևավորման կարգը, կազմն ու գործունեության ընթացակարգը հաստատում է նախարարը: Ուղեգրող հանձնաժողովին տրամադրված քվոտայի սպառման դեպքում, սույն կետում նշված գումարի չափաքանակի շրջանակներում, տվյալ տարվա համար ուղեգրող հանձնաժողովը լրացուցիչ քվոտավորվում է նախարարի կողմից: Հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունները, Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում քվոտաների և դրանց շրջանակներում տրամադրված ուղեգրերի վերաբերյալ հաշվետվություն:

9.4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրեր տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից նախարարին կարող են ներկայացվել միջնորդագրեր, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տրամադրում է ուղեգիր:

9.5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով ֆինանսավորվող «Բժշկասոցիալական վերականգնողական ծառայություններ» և «Հոգեկան առողջության վերականգնողական ծառայություններ» ծրագրերի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում կարող է տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեգրով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծված մշտական գործող հանձնաժողովի որոշումների հիման վրա:»,

ժէ. 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում (բացառությամբ ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների)՝ նախարարի կողմից սահմանված ծառայությունների փաթեթների շրջանակներում.»,

ժը. 15-րդ կետը «նորմատիվները» բառից հետո լրացնել «, ապահովագրական գումարը և ապահովագրավճարը» բառերով,

ժթ. 15-րդ կետից հանել «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ,» բառերը,

ի. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ապահովագրական գումարների և ապահովագրավճարների հաստատման համար հիմք են տվյալ ծրագրերի (ծառայությունների) համար իրականացված ակտուարական հաշվարկները:»,

իա. 17-րդ կետում «ծառայության գների՝» բառերը փոխարինել «շրջանակներում բժշկատնտեսագիտական չափորոշիչների հիման վրա սահմանվող ծառայությունների գների համար» բառերով,

իբ. 17-րդ կետից հանել «` միաժամանակ հաշվի առնելով տվյալ ծառայությունը մատուցող բժշկական կազմակերպության ոչ վնասաբեր գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը» բառերը,

իգ. 18-րդ կետում «ծախսի» բառը փոխարինել «արժեքի» բառով,

իդ. ուժը կորցրած ճանաչել 19-րդ և 20-րդ կետերը,

իե. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի շրջանակներում՝ ապահովագրական գումարներ և ապահովագրավճարներ:»,

իզ. 22-րդ կետում «հարբժշկական» բառը փոխարինել «ոչ բժշկական» բառերով,

իէ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Հիվանդանոցային բժշկական օգնության ծրագրերի բյուջետային ծախսերը հաշվարկվում են ակտուարական հաշվարկների հիման վրա՝ առանձին ծրագրերով դեպքերի թվի կամ հիվանդ/օրերի և տվյալ ծրագրով նախատեսված ծառայությունների միջին գնի միջոցով, ընդ որում՝

1) դեպքերի թիվը կամ հիվանդ/օրերը նախատեսվում են՝ ելնելով նախորդ տարվա փաստացի ցուցանիշներից, ընդ որում, նախատեսված ցուցանիշները չեն կարող գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշների չափը: Անհրաժեշտության դեպքում նախատեսվող դեպքերի թվում կատարվում են ավելացումներ՝ համապատասխան հիմնավորումներով.

2) բուժման միջին տևողության ցուցանիշը հաշվարկվում է՝ տվյալ բաժանմունքում (ծառայությունում) նախորդ տարվա ընթացքում հիվանդների բուժման փաստացի ընդհանուր հիվանդ/օրերի թիվը փաստացի բուժված հիվանդների ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով.

3) տվյալ ծրագրով նախատեսված ծառայությունների միջին գնի հաշվարկման մեթոդաբանությունը հաստատում է նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:»,

իը. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Արտահիվանդանոցային բժշկական օգնության ծրագրերի բյուջետային ծախսերի հաշվարկներն իրականացվում են ակտուարական հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում ըստ մարդկանց թվի հատուցվող ծրագրերի (ծառայությունների) ծախսերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով նախորդ տարվա հունիսի 1-ի դրությամբ գրանցված և էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա բնակչության թիվը: Ընդ որում, ծախսերի տարեկան նորմատիվները հաշվարկվում են՝ աշխատավարձ, դեղեր և բժշկական պարագաներ, կոմունալ և տնտեսական ծախսեր դասակարգմամբ`

ա. ծրագրերի ծախսերի հաշվարկը կազմվում է գրանցված 0-18 տարեկան երեխաների և 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի բնակչության խմբերի համար: Առանձին դեպքերում կարող են կիրառվել նաև սույն հավելվածի 33.1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված բնակչության սեռատարիքային դասակարգումները,

բ. աշխատավարձի ծախսերը հաշվարկվում են բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար՝ սպասարկման տարածքներում գրանցված բնակչության նորմատիվային թվի և մեկ բնակչի հաշվով նախարարի կողմից հաստատված դրույքաչափերի միջոցով,

գ. այլ անձնակազմի աշխատավարձը, կաբինետների աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների, կոմունալ և տնտեսական ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով կազմակերպությունների նախորդ տարիների փաստացի կամ նորմատիվային ցուցանիշներից, ընդ որում, ըստ մարդկանց թվի ֆինանսավորվող բոլոր ծրագրերի (ծառայությունների) համար մեկ կաբինետի պահպանման համար սույն կետում նշված ծախսերը (սպասարկվող բնակչության օպտիմալ թվի համար) ընդունվում են նույն չափով.

2) արտահիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում ըստ փաստացի կատարված աշխատանքների հատուցվող ծրագրերի (ծառայությունների) ծախսերը հաշվարկվում են դեպքերի թվի և տվյալ ծրագրով նախատեսված ծառայությունների միջին գնի միջոցով: Ընդ որում, տվյալ ծրագրով նախատեսված ծառայությունների միջին գնի հաշվարկման մեթոդաբանությունը հաստատում է նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ.

3) բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններում ներառված անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման ծախսերը նախատեսվում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ սահմանված շահառուների և հիվանդությունների ցանկից ելնելով.

4) մեկ բնակչի համար ծախսերի տարեկան միջին նորմատիվը հաշվարկվում է դիֆերենցված՝ ըստ սպասարկվող տարածքի բնակչության նորմատիվային թվի և ըստ սեռատարիքային կազմի: Բժշկական կենտրոնների (միավորումների) կազմում գործող պոլիկլինիկաների համար կարող են կիրառվել առանձին գործող պոլիկլինիկաների համար հաշվարկված նորմատիվից մինչև 10 տոկոսի չափով պակաս նորմատիվներ, իսկ գյուղական բնակավայրերում գործող՝ առողջության առաջնային պահպանում իրականացնող կազմակերպություններում՝ պոլիկլինիկաների համար հաշվարկված նորմատիվից մինչև 10 տոկոսի չափով ավելի նորմատիվներ:»,

իթ. 30-րդ կետի 1-ին ենթակետից հանել «խանգարումներով տառապող» բառերը,

լ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «առանձնացված հակատուբերկուլյոզային և հոգեբուժական (ներառյալ նարկոլոգիական) կազմակերպությունների» բառերը փոխարինել «հակատուբերկուլյոզային և հոգեբուժական (ներառյալ՝ նարկոլոգիական) ծառայությունների» բառերով,

լա. ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և 7-րդ ենթակետը,

լբ. 30-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ»ուղղ. և «Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ» բառերը,

լգ. 30-րդ կետի 6-րդ ենթակետում «Մանկաբարձագինեկոլոգիական» բառը փոխարինել «Մանկաբարձական» բառով,

լդ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների որոշման հիմնական սկզբունքներն են`

1) տարածաշրջանների կամ բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են տվյալ տարածաշրջանի կամ բժշկական կազմակերպության սպասարկման տարածքի շահառուների թվի և մեկ շահառուի համար նախատեսված գումարի արտադրյալով.

2) բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման և տվյալ տարվա համար նախատեսված միջոցների համամասնությամբ.

3) բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են տվյալ տարվա համար նախատեսված դեպքերի թվի և այդ դեպքերի համար հաստատված գնի արտադրյալով:»,

լե. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման սկզբունքներն են`

1) «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորում իրականացվում է՝

ա. առողջության առաջնային պահպանման (տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, դեռահասներին սպասարկող մասնագետի կողմից իրականացվող ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված բժշկական օգնության (բացառությամբ գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների կողմից տրամադրվող մասնագիտացված բժշկական օգնության), գինեկոլոգիական բժշկական օգնության, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (բացառությամբ հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում իրականացվող և գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների) մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված՝ մեկ անձի հաշվով տարբերակված գներով,

բ. անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով՝ բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղերի տրամադրման համար հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

գ. գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների մասնագիտացված բժշկական օգնության պայմանագրային գումարները հաստատվում են տարբերակված` բժշկական կազմակերպությունում գրանցված բնակչությանն ընտանեկան բժշկի կողմից մատուցվող մասնագիտացված բժշկական օգնության և նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրման համար: Ընտանեկան բժշկի կողմից մատուցվող մասնագիտացված բժշկական օգնության շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` նախարարի կողմից բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված՝ մեկ անձի հաշվով տարբերակված գներով, իսկ նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրումների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

դ. գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների լաբորատոր-գործիքային աշխտորոշիչ հետազոտությունների պայմանագրային գումարները հաստատվում են տարբերակված` բժշկական կազմակերպությունում գրանցված բնակչությանն ընտանեկան բժշկի մոտ իրականացվող հետազոտությունների և ընտանեկան բժշկի կողմից լրացուցիչ իրականացվող կամ այլ կազմակերպություններ շահառուների ուղեգրման դեպքում իրականացվող հետազոտությունների համար: Ընտանեկան բժշկի մոտ իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված՝ մեկ անձի հաշվով տարբերակված գներով: Ընտանեկան բժշկի մոտ լրացուցիչ կամ այլ կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

ե. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` ամսական կտրվածքով հաշվառման մեջ գտնվող հղիների թվի ու տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

զ. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

է. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության շրջանակներում զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով` հանձնաժողովներում փաստացի ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի թվով` մեկ բուժաշխատողի համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով,

ը. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության շրջանակներում զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման համար ճանապարհածախսի մասով` փաստացի կատարված ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

2) «Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի և լսողության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սկրինինգի անցկացում», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բժշկական օգնության ծառայություններ», «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» և «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

3) «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

4) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման՝ փաստացի կատարված կանչերի դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

5) պայմանագրով սահմանված որակի չափանիշների և ցուցանիշների չապահովման դեպքում բժշկական կազմակերպության կողմից կատարված փաստացի աշխատանքների ծավալներում իրականացվում են նվազեցումներ՝ պայմանագրով սահմանված կարգով:»,

լզ. 33-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին կետով.

«33.1. Բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկվում են տվյալ բժշկական կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքում գրանցված բնակչության թվի սեռատարիքային դասակարգման հիման վրա`

1) «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝

ա. մինչև 7 տարեկան երեխաներ,

բ. 7-18 տարեկան երեխաներ,

գ. 18-60 տարեկան անձինք,

դ. 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք,

ե. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի իգական սեռի անձինք.

2) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ ամբողջ բնակչության թվով:»,

լէ. 35-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն կետով նախատեսված վերաբաշխումները կատարվում են նախարարի հրամանով՝ կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարների կանխատեսվող թերակատարումների և գերակատարումների համամասնությամբ:»,

լը. ուժը կորցրած ճանաչել 35-րդ կետի 4-րդ ենթակետը,

լթ. «VI. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VI. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ պայմանագրի շրջանակներում կատարած աշխատանքների դիտարկումը, մշտադիտարկումը, դեպքերի անհատական վարումը, փորձագիտական գնահատումը իրականացվում են պատվիրատուի կողմից՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:

38. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ պայմանագրի շրջանակներում կատարած աշխատանքների ուսումնասիրության, դեպքերի անհատական վարման, դիտարկման, մշտադիտարկման, փորձագիտական գնահատման, ամփոփման ընթացակարգերը սահմանվում են պայմանագրով:

39. Դեպքերի արժանահավատությունը և ոլորտը կանոնակարգող իրավական ակտերին համապատասխանությունը փաստելու նպատակով՝ պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում պատվիրատուի կողմից բժշկական կազմակերպությունում կարող են իրականացվել կատարված աշխատանքների ուսումնասիրություն, դիտարկում, մշտադիտարկում, դեպքերի անհատական վարում, փաստաթղթային դիտարկում, փորձագիտական գնահատում:

40. Պատվիրատուի կողմից կարող են ուսումնասիրվել բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման դեպքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով հերթագրված դեպքերը:

41. Պատվիրատուին ներկայացված և ընթացիկ տարում հայտնաբերված` պակաս վճարված գումարները ճշտվում և հատուցվում են տարվա ընթացքում, իսկ նախորդ տարիներում հայտնաբերված` պակաս վճարված գումարները փոխհատուցման ենթակա չեն:

42. Պատվիրատուին ներկայացված ընթացիկ տարում հայտնաբերված` ավելի վճարված գումարները պակասեցվում են տարվա ընթացքում ներկայացված աշխատանքների ծավալներից, իսկ նախորդ տարիներում հայտնաբերված` ավելի վճարված գումարները կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշվին:»,

8) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետից հանել «՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ» բառերը.

9) որոշման N 5 հավելվածում՝

ա. 2-րդ կետում «Սրտի անվճար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծառայությունների շրջանակներում սրտի անվճար» բառերով,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) բնակչության բոլոր խմբերին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցուցանիշներին համապատասխանող սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում:»,

գ. 3-րդ կետում «իրականացվում է» բառերը փոխարինել «կարող է իրականացվել նաև» բառերով,

դ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերը.

10) որոշման N 7 հավելվածում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն որոշմամբ սահմանված կարգով ուղեգիր տրամադրում են`

1) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները.

2) դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովները.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովները (այսուհետ` գերատեսչական մարմին).

6) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները:»,

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ուղեգրի սերիան, վեցանիշ համարը, ընդ որում, որպես սերիա` սահմանվում են՝

ա. բժշկական կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների համար՝ «ԲԿ» հապավումը,

բ. ուղեգրող հանձնաժողովի համար` «ՈՒՀ» հապավումը,

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար` «ԱՆ» հապավումը,

դ. գերատեսչական մարմինների համար՝ «ԳՄ» հապավումը,

ե. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար՝ «ԲՍՓ» հապավումը.»,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ուղեգրերի տրամադրման իրավունք ունեցողներին ուղեգրերի ձևաթղթերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի ենթակայության և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող կազմակերպությունները կարող են ուղեգրերի ձևաթղթերն ստանալ Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների միջոցով:»,

դ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,

ե. 9-րդ կետում «կամ հանձնաժողովներին» բառերը փոխարինել «կամ ուղեգրող հանձնաժողովին» բառերով,

զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ուղեգրերի ձևաթղթեր ստանալու համար ներկայացվում է հայտ՝ համաձայն N 2 ձևի:»,

է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ուղեգրերի տրամադրման իրավունք ունեցողների կողմից նախարարություն ներկայացված հայտերի բավարարումը կամ դրանց մերժումը որոշվում է նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի, կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի իրավասու անձի որոշմամբ:»,

ը. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ուղեգրերի տրամադրման իրավունք ունեցողները կարող են ուղեգրերի լրացուցիչ ձևաթղթեր ստանալ սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով` կցելով ուղեգրերի ձևաթղթերն սպառելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումներ:»,

թ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ուղեգրերի տրամադրման իրավունք ունեցողների կողմից սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերի ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձման: Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերը վերադարձվում են ուղեգրերի ձևաթղթերը տրամադրած մարմին` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ակտի հիման վրա:»,

ժ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Երևանի քաղաքապետարանի ենթակայության և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող կազմակերպությունների կողմից սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերը վերադարձվում են նախարարություն՝ Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների միջոցով:»,

ժա. ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը,

ժբ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ուղեգրերի տրամադրման իրավունք ունեցողները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխանաբար նախարարություն են ներկայացնում նախորդ եռամսյակում քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի, խոտանված ուղեգրերի և դեռևս չօգտագործված ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ ամփոփ տեղեկանք` համաձայն պայմանագրով սահմանված ձևի:»,

ժգ. ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 1 ձևով սահմանված տեղեկատվության 5-րդ կետի 9-րդ ենթակետը,

ժդ. հավելվածի N 3 ձևում «4. Մարզպետարանի կամ քաղաքապետարանի հանձնաժողովների համար հայցվող ուղեգրերի թիվը (հատ)» բառերը փոխարինել «ուղեգրող հանձնաժողովի համար հայցվող ուղեգրերի թիվը (հատ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 28
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան