«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 01.08.13 N 914-Ն)
1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 30.11.17 N 1514-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ առողջապահական ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:
(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)
2. Լիցենզավորող մարմինը լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:
(2-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
3. Լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
(3-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) _____________________________ _______________________________________________________________ 2. Գտնվելու վայրը (բնակության վայրը) ____________________________________________ _______________________________________________________________ 3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________ _______________________________________________________________ 4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը _____________________ _______________________________________________________________ 5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________ ________________________________________________________________ |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
__________________________ | |
(ստորագրությունը) | ||
__________________________ | ||
(անունը, ազգանունը) | ||
|
|
(ձևը լրաց. 01.08.13 N 914-Ն)
Ձև N 2
____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
Ձև N 3
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
Ձև N 4
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 914-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2017, N 1514-Ն | 23.12.2017, N 1421-Ն | |
01.08.2013, N 914-Ն | 14.09.2013, N 1421-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1421-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|