Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-77-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.03/32(835) Հոդ.659
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՎԱՐԿԵՐ ԹԻՎ 3891, 4038, 4102, 4159 ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF 056211). ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2010 թվականի դեկտեմբերի 16-ին և 2011 թվականի մարտի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի Հանրապետություն. Իրավական համաձայնագրերի փոփոխություններ (վարկեր թիվ 3891, 4038, 4102, 4159 և դրամաշնորհ TF 056211). Հատուկ հաշիվների փոխանցում առևտրային բանկերից գանձապետարանին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մայիսի 6

Երևան

ՆՀ-77-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան