«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 նոյեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 466-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոնների.
1) 9-րդ կետում «հավելվածի և» բառերը փոխարինել «հավելվածի, իսկ Օպերատորի կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի զարգացման կամ ընդլայնման միջոցով՝ նոր տարածքային կոդով համարային շարքի օգտագործմամբ ձայնային ծառայություններ մատուցելու դեպքում՝ նաև» բառերով.
2) 18-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ բաժանորդի դիմումի համաձայն պայմանագրի լուծման դեպքի» բառերով.
3) 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`Ռ. Նազարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|