Գլխավոր տեղեկություն
Համար
N 452-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.358
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հոկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 452-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.5.1 կետով.

«13.5.1. Կանոնների 13.5 կետում նշված ժամկետների խախտման պատճառների և էլեկտրամատակարարմամբ ապահովելու ակնկալվող ժամկետների մասին մատակարարը պարտավոր է գրավոր տեղեկացնել Դիմող անձին` խախտման պատճառներն ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

2) Կանոնների 13.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.7. 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):».

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7.3 կետով.

«13.7.3. Սույն կանոնների 13.7.2 կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, մատակարարը Դիմող անձին ներկայացնում է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման առաջարկ:».

4) Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետում «արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերից հետո լրացնել «նախորդ տարվա նույն ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում՝ նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը),» բառերով.

5) Կանոնների 46-րդ կետում, 11-րդ գլխի վերնագրում, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 59.2-րդ, 59.3-րդ, 59.4-րդ, 65.2-րդ և 77-րդ կետերում «վճարման փաստաթուղթ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

6) Կանոնների 48-րդ և 79-րդ կետերում «վճարման հաշիվ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

7) Կանոնների 57-րդ կետում «խախտման դեպքում առևտրային հաշվառքի» բառերից հետո լրացնել «սարքի» բառը.

8) Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վէք = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)–ՀԱէք1,

 

որտեղ՝

Տօր1-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ1-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

Տօր2-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ2-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

ՀԱէք1-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլէկտրաէներգիայի քանակն է (կՎտ·ժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է։

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից: Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.».

9) Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետում՝

ա. «փորձագիտական եզրակացությամբ» բառերից հետո լրացնել «արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ» բառերը.

բ. նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա սպառողի միջին օրական ծախսին,».

10) Կանոնների 59-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում՝ վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն.».

11) Կանոնների 59.4 կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 35 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահաշվարկը կատարվել է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն և միջին օրական ծախսը որոշվել է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար: Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 60 աշխատանքային օրվա ընթացքում:».

12) Կանոնների 69-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և մատակարարի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,».

13) Կանոնների 83-րդ կետից հանել 5-րդ և 6-րդ նախադասությունները.

14) Կանոնների 4-րդ հավելվածի՝ էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջվող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերի մշակման կարգի՝

ա. 2-րդ կետում «սնող գծի անջատում՝» բառերից առաջ լրացնել «4)» թիվը, իսկ «սնող կենտրոն» բառերից առաջ «4)» թիվը փոխարինել «5)» թվով,

բ. 8-րդ և 11-րդ կետերի 1-ին ենթակետերում «2.2 կետի «ա» ենթակետում» բառերը փոխարինել «5-րդ կետի 1-ին ենթակետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան