Basic information
Number
N 538-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.05.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.597
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.03.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.04.2004
Effective date
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2004 թվականի N 538-Ն

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 13.1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Համայնքների հատակագծի մշակման և նախագծման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 18-ի N 538-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Համայնքի
անվանումը

2004 թվականի ֆինանսավորման
սահմանագումարը (հազ. դրամ)

1.

Արարատ

12000,0

2.

Արտաշատ

11500,0

3.

Արզնի

9500,0

4.

Ջերմուկ

9500,0

5.

Հանքավան

9500,0

6.

Արզական

9500,0

7.

Գորիս

10000,0

8.

Մարտունի

10000,0

9.

Վարդենիս

10000,0

10.

Մեղրի
Նյուվադի
Ագարակ

8500,0

 

Ընդամենը

100000,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան