Գլխավոր տեղեկություն
Համար
N 454-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.359
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հոկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 454-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 340-Ն ՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 123-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 161-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն (այսուհետ՝ Երկարաժամկետ ծրագիր) առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Հաջորդ երկարաժամկետ ծրագիրը կազմվում է տասնամյա (2025-2034 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը.»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2014 թվականի օգոստոսի 27-ի «Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի N 274-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 340-Ն որոշումը,

2) 2016 թվականի մայիսի 25-ի «Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրակայաններում արտադրվող էլեկտրական էներգիայի հետագա գնման մասին» N 123-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան