Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-327-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.10/1(804) Հոդ.1634.66
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`

1) 1-ին կետով սահմանված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգի 5-րդ կետի «2010» թիվը փոխարինել «2011» թվով.

2) 2-րդ կետով հաստատված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՆՀ-327-Ն

 

 

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2010 թ. դեկտեմբերի 29-ի
ՆՀ-327-Ն հրամանագրի

 

«Կ Ա Զ Մ Ե Ր

 

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`

 

Հունան ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

   

Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության առաջատար մասնագետ

   

Սամվել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ

   

Արմեն ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ

Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական (համաձայնությամբ)

   

Հրանտ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ):

 

2. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`

 

Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

   

Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու

   

Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

   

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ

   

Գրիգոր ԲԱԴԻՐՅԱՆ

Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)

   

Էլդա ԳՐԻՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ):

 

3. «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`

 

Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

   

Ալեքսանդր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

   

Մնացական ՄԱՐՈՒՔՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ

   

Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

   

Վաղինակ ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ

   

Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Ռուբեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)

   

Սեյրան ԱՄԻՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ):»:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան