ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ:
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:
3. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Ի գիտություն ընդունել, որ`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
Երևան ՆՀ-155-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համանախագահ) |
Ռիչարդ ԳՈԼԴՄԱՆ | - | «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ (համանախագահ) |
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար |
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ | - | Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր |
Ռիչ ԿԱՐԳԼԱԱՐԴ | - | «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ |
Մայքլ ՄԵԼՈՆ | - | Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լրագրող (Կալիֆորնիա, ԱՄՆ) |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ | - | «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող) |
Շահեն ԱՎԱԳՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար |
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ | - | «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համալսարանական ծրագրերի ավագ համակարգող |
Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ | - | «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական: |
(Հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ | - | «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն |
Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ | - | «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն |
Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ | - | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | - | ՀՀ ԳԱԱ-ի նախագահ |
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ | - | ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ |
Հրանտ ՄԱՐԱՆՋՅԱՆ | - | ԵՊՀ-ի ինֆորմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ |
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | - | ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ |
Արամ ՎԱՐԴԱՆՅԱՆ | - | «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆ | - | ՀՊՃՀ-ի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչ |
Էրիք ՍՊԻՆԱ | - | Սիրակուզի համալսարանի պրոռեկտոր (Նյու Յորք, ԱՄՆ) |
Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԻՍ | - | «Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա) |
Մարին ԽՐԻՍՏՈՎ | - | Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա) տնօրեն (Պեկին, Չինաստան) |
Լան ՉԵՆ | - | Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան) |
Վահան Վ. ՇԱԽԳԻԼԴՅԱՆ | - | Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան) |
Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ | - | Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա) |
Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ | - | Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ռեկտոր (Մոսկվա, Ռուսաստան) |
Թոնի ՄՈՐՈՅԱՆ | - | «Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆորնիա, ԱՄՆ) |
Ազատ ՎԱՐԴԱՆՅԱՆ | - | Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ (Մոնրեալ, Կանադա): |
Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | - | Իսպանիայի աստրոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր |
Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ | - | Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ |
Երվանդ ԶՈՐՅԱՆ | - | «Սինոփսիս» ընկերության Էս Ջի բաժանմունքի գլխավոր ճարտարագետ |
(Հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|