ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 2017 թվականի N 1494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով.
2) կարգի II գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԸ
7. Հիդրոէներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանվում են հետևյալ կերպ՝
1) ջրամբարների և գլխամասային կառուցվածքների անվտանգության գոտին դրանց կից տարածքն է, որտեղ հաստատվում է հատուկ ռեժիմ` ջրերը կեղտոտումից, աղտոտումից, սպառումից զերծ պահելու, ինչպես նաև այդ օբյեկտներն անվտանգ շահագործելու համար: Արգելվում է անվտանգության գոտու տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը: Անվտանգության գոտու չափերը տրված են ստորև ներկայացված աղյուսակում`
Անվտանգության գոտու նվազագույն լայնությունը` սկսած նորմալ դիմհարային մակարդակից` կախված ջրամբարին հարակից լանջերի թեքությունից
Հարակից լանջի թեքությունը |
Մինչև 150 |
150- 300 |
300- 45օ | |
Անվտանգության գոտու լայնությունը (մ) |
10 |
10-15 |
15-20 |
Ծանոթագրություն. |
450-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով: |
2) դերիվացիոն ջրանցքների, խողովակաշարերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հողային շերտի լայնությունը` դերիվացիոն ջրանցքի կամ խողովակաշարի եզրից մինչև տարբեր նշանակության օբյեկտները, շինությունները, կառույցները և հողօգտագործողների կողմից օգտագործվող հողերը, պետք է լինի 6 մետրից ոչ պակաս: Այն դեպքում, երբ ջրանցքն անցնում է թեք լանջերով, անվտանգության գոտու լայնությունը, կախված լանջի թեքությունից, որոշվում է ստորև ներկայացված աղյուսակի համաձայն`
Թեք լանջերով անցնող ջրանցքի անվտանգության գոտու լայնությունը
Հարակից լանջի թեքությունը |
Մինչև 150 |
150 - 300 |
30օ - 450 | |
Անվտանգության գոտու լայնությունը (մ) |
6 |
6-10 |
10-20 |
Ծանոթագրություն. |
450-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով: |
8. Վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներից (արեգակնային, երկրաջերմային, հողմային և կենսազանգված) էլեկտրական էներգիայի ստացման օբյեկտների (այսուհետ՝ էներգատեղակայանք) անվտանգության գոտիները և բնականոն գործունեությունն ապահովվում է՝
1) արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար՝
ա. արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի կառուցման և շահագործման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողատարածքը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվի. վերջինս հանդիսանում է անվտանգության առաջնային գոտի,
բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերը և (կամ) հողատարածքներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որն ամբողջությամբ կամ մասամբ կստվերի (կշվաքի) արեգակի ճառագայթների ազդեցությամբ աշխատող սարքավորումները.
2) հողմային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար՝
ա. հողմային աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի առանձին հողմակների հիմքերի և սարքավորումների կառուցման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողամասերը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվեն. վերջիններս հանդիսանում են անվտանգության առաջնային գոտիներ,
բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերի և (կամ) հողատարածքների այն հատվածներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ քաղաքաշինական գործունեություն, որին կարող է վնաս պատճառվել հողմակի հնարավոր վթարային անկման դեպքում, ինչպես նաև արգելվում է իրականացնել հողմակի թևերին հասնող անտառապատման և ծառատնկման գործունեություն.
3) երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների կիրառմամբ էներգատեղակայանքների անվտանգության գոտիների և բնականոն շահագործման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշումներով:».
3) ուժը կորցրած ճանաչել կարգի III գլխի 12-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 30 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|