«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2001 թվականի N 15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած օբյեկտների վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի օբյեկտների (համաձայն հավելվածի) վերակառուցման և հետագա տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով նախատեսված պայմաններով փոխանցելու նպատակով կազմակերպել համապատասխան անձանց ընտրություն.
բ) ընտրված սուբյեկտների հետ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 10-ից:
Հավելված |
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վերակառուցման ենթակա օբյեկտների
NN |
Օբյեկտի անվանումը |
Հասցեն |
Տնօրինությունը |
1. | Անի թաղամասի կիսակառույց մանկապարտեզներ |
6.2-5, 6.2-6 | Շիրակի մարզպետարան |
2. | Նախկին փոստատան շենք | Տիգրան Մեծի 1 | Շիրակի մարզպետարան |
3. | Նախկին ոսկերչական գործարան | Գարեգին Նժդեհի 1 | Շիրակի մարզպետարան |
4. | Նախկին N 20 դպրոցի շենք | Հաղթանակի պողոտա | Շիրակի մարզպետարան |
5. | Նախկին տեքստիլ միավորման N 1 հանրակացարան |
Գարեգին Նժդեհի 26 | Շիրակի մարզպետարան |
6. | ՀՊՃՀ-ի Գյումրու կրթահամալիրի նախկին հանգստյան տուն |
գ. Սառնաղբյուր | Շիրակի մարզպետարան |
7. | «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից հետո մնացած չորսհարկանի շենք` 3-րդ աստիճանի վթարային |
քաղ. Գյումրի Գարեգին Նժդեհի փողոց |
Շիրակի մարզպետարան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2017, N 1430-Ն | 09.12.2017, N 15 | |
11.09.2003, N 1138-Ն | 02.10.2003, N 15 | |
19.03.2002, N 265 | 19.03.2002, N 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|