Գլխավոր տեղեկություն
Համար
N 1266-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2017 թվականի N 1266-Ա

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 3-ի N 1266
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ամիրյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
  նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ
   (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ

   

Գերաշնորհ Տ. Հովնան
եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
  (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
   սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ֆ. Դավթյան

- «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական
   դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
   (համաձայնությամբ)

   

Ե. Ղազանչյան

- «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի 
   պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական
   ղեկավար (համաձայնությամբ)

   

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» 
  հասարակական կազմակերպության նախագահ
  (համաձայնությամբ)

   

Դ. Մուրադյան

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» 
   ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Ն. Գրիգորյան

- Ա. Գրիգորյանի դուստր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան