Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.17
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
31.10.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

31 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 55-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 45-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման և դրանց վերաբերյալ Երևան քաղաքի ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 45-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

2. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «համայնքի զարգացման քառամյա» բառերը փոխարինել «համայնքի զարգացման հնգամյա» բառերով:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան