Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-314-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2010-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ.1554
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրից, 3-րդ և 4-րդ կետերից, ինչպես նաև հավելվածի վերնագրից, 1-ին, 3-րդ և 15-րդ կետերից հանել «գրականության և արվեստի բնագավառում» բառերը.

2) նախաբանը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ`

1) գրականության և արվեստի բնագավառում`

ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,

բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,

գ. կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

դ. թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

2) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.

3) ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.

4) հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ:».

3) 2-րդ կետում «2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար)» բառերը փոխարինել «5 000 000 (հինգ միլիոն)» բառերով.

4) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա. 1-ին կետում «բացառիկ արժեքավոր» բառերը փոխարինել «լավագույն» բառով, իսկ «ստեղծագործությունների» բառից հետո լրացնել «, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների» բառերով.

բ. 3-րդ կետում «մրցանակների յուրաքանչյուր շնորհումից հետո ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից» բառերով.

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Գրականության և արվեստի ստեղծագործությունները, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:».

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդած երկու տարվա ընթացքում, իսկ ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում` նախորդած երեք տարվա ընթացքում:».

ե. 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 15-րդ և 26-րդ կետերը «ստեղծագործություն(ներ)» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «, հայտնագործություն(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ)» բառերով.

զ. 6-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով.

է. 10-րդ կետը «նշված» բառից հետո լրացնել «բնագավառներին և» բառերով.

ը. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հանձնախմբերը մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը կարող են ուղարկել անկախ փորձաքննության` սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով:

Փորձաքննությունն անցկացվում է համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպությունների կամ առանձին փորձագետների կողմից, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնախումբը:

Փորձաքննության արդյունքները հանձնախմբին ներկայացվում են հիմնավորված գրավոր եզրակացության ձևով, որը ստորագրում է այն կատարած անձը, իսկ կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 18

Երևան

ՆՀ-314-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան