ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1436-Ա
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՒՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Դի ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հրաժարագնի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 6/2015 վարկային պայմանագրով տրամադրված վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը (հողի և շենքի ընդհանուր սեփականությունում 171996/4703498 բաժնեմասով) և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1240423000 դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին (ավելացված արժեքի հարկը ներառյալ) հավասար գնով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին՝ գործարքի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կատարելով ընկերության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) տրամադրել գրավառուի համաձայնություն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, շինություն N 296 հասցեով 1719.96 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը Հայաստանի Հանրապետությանն օտարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հրաժարագնի գործարքի հիման վրա ձևակերպել 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 6/2015 վարկային պայմանագրով «Դի ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 10 մլն ԱՄՆ-ի դոլար բյուջետային վարկի հիմնական գումարից հրաժարագնի գումարի չափով մասնակի մարումը՝ վերցվող անշարժ գույքի գնահատման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքից ելնելով` վարկառուի հետ կնքելով համապատասխան համաձայնագիր:
3. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|