ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ծովային նավահանգիստների ենթակառուցվածքային ծառայություններին ոչ խտրական հասանելիության ապահովման մասին ղազախական Կողմի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Խնդրել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն արագացնել «Ծովային, գետային նավահանգիստներում և տրանսպորտային տերմինալներում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների, ինչպես նաև ծովային, գետային նավահանգիստներում, տրանսպորտային տերմինալներում բնական մենաշնորհների այդ սուբյեկտների կողմից անմիջականորեն ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ենթակառուցվածքի օբյեկտների ոչ խտրական հասանելիության կանոնները հաստատելու մասին» Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման ընդունումը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի.Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: