ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`
1) 1-ին կետով սահմանված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգի 5-րդ կետի «2010» թիվը փոխարինել «2011» թվով.
2) 2-րդ կետով հաստատված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 29 Երևան ՆՀ-327-Ն |
Հավելված |
«Կ Ա Զ Մ Ե Ր
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
1. «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Հունան ՊՈՂՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության առաջատար մասնագետ |
Սամվել ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ |
Արմեն ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ |
Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ |
Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական (համաձայնությամբ) |
Հրանտ ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ): |
2. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու |
Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ |
Գրիգոր ԲԱԴԻՐՅԱՆ |
Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ) |
Էլդա ԳՐԻՆ |
Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ): |
3. «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով`
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ալեքսանդր ՂՈՒԿԱՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Մնացական ՄԱՐՈՒՔՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ |
Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ |
Վաղինակ ՔՈՉԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ |
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ռուբեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ) |
Սեյրան ԱՄԻՐՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ):»: |
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|